Տոկիո-2020․ ՕԽ չեմպիոնը նոր ոսկե մեդալ կստանա, քանի որ Նագոյայի քաղաքապետը լուսանկարվելու ժամանակ կծել է մեդալը

Ճապոնիայի սոֆթբոլի կանանց հավաքականի խաղացող Միու Գոտոն 2020 թվականի Օլիմպիական խաղերի նոր ոսկե մեդալ կստանա՝ այն՝ Նագոյայի քաղաքապետի կողմից կծելուց հետո, հաղորդում է Kyodo-ն:

Միջադեպը տեղի է ունեցել անցյալ շաբաթ, երբ մարզուհին ՕԽ-ն հաղթելուց հետո վերադարձել էր իր հայրենի քաղաք: Նագոյայի քաղաքապետ Տակաշի Կավամուրան շնորհավորել էր Գոտոյին և լուսանկարվելու ժամանակ ատամների մեջ պահել մարզիկի մեդալը:

Կորոնավիրուսային համաճարակի ֆոնին դա արժանացավ հանրության քննադատությանը, և Նագոյայի քաղաքապետարանն ընդունել էր ավելի քան 7000 բողոք:

Քաղաքապետը ցանկություն է հայտնել վճարել ոսկե մեդալի փոխարինման հետ կապված ծախսերը: