🎥 Պաշտոնական․ Տոկիո-2020-ի օլիմպիական չեմպիոնը՝ Զենիթի ֆուտբոլիստ

«Զենիթի» մամուլի ծառայությունը հայտարարեց հարձակվողական ոճի կիսապաշտպան Կլաուդինյոյի հետ պայմանագիր կնքելու մասին: 

24-ամյա խաղացողի հետ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականը: ԶԼՄ-ների տվյալներով՝ տրանսֆերի գումարը կկազմի 15 միլիոն եվրո:

Բրազիլացին «Զենիթին» միացավ «Ռեդ Բուլ Բրագանտինոյից»:

Հիշեցնենք, որ Կլաուդինյոն Բրազիլիայի հավաքականի կազմում դարձավ Տոկիո-2020-ի օլիմպիական չեմպիոն։