Այս բրոնզե մեդալը ոսկի արժե․ Արթուր Դավթյան

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հայտնել է, որ վնասվածքի պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնությանը։

Այդ մասին ասել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավթյանը՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած մամուլի ասուլի ժամանակ:

«Մեծ սպասելիքներով էինք գնացել Տոկիո: Առաջին օրը լավ հանդես եկա, և եզրափակիչին սպասելը ծանր էր անցնում: 8 օր սպասելը շատ դժվար էր։

Ուրախ եմ, որ հաղթահարեցինք լարվածությունը և մեդալով վերադարձանք հայրենիք:

Այս բրոնզե մեդալը կարող էր ոսկի լիներ, բայց սա էլ է մեզ համարր ոսկի։ Մեր պայմանները շատ վատն էին, չէին համապատասխանում եվրոպական ստանդարտներին, այնպես որ, այս մեդալը ոսկի արժե»,- ասել է նա:

Դավթյանը նաև շեշտել է, որ պատրաստվելու է 2024թ Փարիզի Օլիմպիական խաղերին, սակայն վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա ԱԱ-ն։