BBC-ն հայտնել է Օլիմպիական Խաղերի ռեկորդային թվով դիտումների մասին

BBC-ն Տոկիոյի Օլիմպիական խաղերի արդյունքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել և իր ինտերնետային կայքերում ռեկորդային թվով դիտումների մասին հայտարարել:

Մասնավորապես, BBC Sport բաժինը 104 մլն հարցում է ստացել առցանց հեռարձակումներ դիտելու համար: Սա գերազանցում է Ռիո 2016-ի ցուցանիշները, որտեղ մրցաշարին հետևել էր 74,4 միլիոն մարդ:

Ամենադիտվածը տղամարդկանց 100 մետր վազքի եզրափակիչն էր Տոկիոյում, որը դիտել է 5 միլիոն հեռուստադիտող: Երկրորդ տեղում`4,5 միլիոն – կանանց 100 մետր վազքի եզրափակիչն էր:

«Մենք աներևակայելի հպարտ ենք, որ լուսաբանել ենք Տոկիո 2020-ի որոշ ամենազարմանալի պատմությունները», – ասել է BBC-ի սպորտային տնօրեն Բարբարա Սլեյթերը: