ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Նոյերի ծիածանագույն թևկապի առիթով

ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Գերմանիայի հավաքականի դարպասապահ ու ավագ Մանուել Նոյերի ծիածանագույն թևկապի առիթով:

Մանուել Նոյերը Պորտուգալիայի ու Ֆրանսիայի հավաքակնների դեմ խաղերում հանդես եկավ ԼԳԲՏ-ական թևկապով, ինչին ՈՒԵՖԱ-ն դեմ է:

Մինչ այդ Մյունխենի քաղաքային խորհուրդը խորհուրդ էր տվել հունիսի 23-ին կայանալիք Գերմանիա-Հունգարիա խաղի ժամանակ տրիբունաները «ներկել» նարնջագույնով:

Այս առիթով Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է տուգանվել: