Ասենսիո․ Օլիմպիական խաղերը շատ օգտակար փորձ էր

«Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելուց հետո կիսվել է տպավորություններով։ Իսպանացիները երկրորդ տեղը գրավեցին՝ եզրափակչում պարտվելով Բրազիլիայի ընտրանուն (1-2):

«Օլիմպիական խաղերը այլ մարզիկների հետ կիսելը շատ օգտակար փորձ էր։ Ուզում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր մեզ աջակցում էին։ Մենք հիանալի ընտանիք էինք, ու և կարժեվորենք այն երկար տարիներ»,- ասել է Ասենսիոն մամուլի ասուլիսի ժամանակ։