🎥Անարդար մրցավարություն, կորսված մեդալային հույսեր. ըմբիշների ելույթների ամփոփումը Տոկիո-2020-ում

Տոկիոյում պաշտոնապես ավարտվեցին ամառային 32-րդ Օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանը ընդհանուր առմամբ ներկայացված էր 17 մարզիկով. ArmSport-ն այս անգամ ամփոփում է հայ ըմբիշների օլիմպիական ելույթները:

Մեր երկրի մարզական պատիվը պաշտպանեցին հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Կարեն Ասլանյանն ու Արմեն Մելիքյանը, ինչպես նաև ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը: Մեդալակիր դարձավ միայն Արթուր Ալեքսանյանը` նվաճելով ՕԽ-ի բրոնզը: