📷 Տոկիո-2020․ Մեդալային ամփոփիչ հաշվարկ․ Հայաստանը 69-րդն է

Ավարտվեցին Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը։ Խաղերին 205 ազգային օլիմպիական կոմիտե մասնակցեց: Տոկիո-2020-ի ծրագրում 33 մարզաձև էր ներկայացված, որոնցում խաղարկվեց մեդալների 339 հավաքածու:

Տոկիո-2020-ում մեդալային հաշվարկում առաջատարը Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականն է՝ ընդհանուր 113 մեդալով, որից 39-ը՝ ոսկե։

Երկրորդ տեղում է Չինաստանի հավաքականը՝ 38 ոսկե, 32 արծաթե և 18 բրոնզե մեդալներ։

Երրորդ տեղում տանտերերի՝ Ճապոնիայի օլիմպիական հավաքականի ներկայացուցիչներն են․ ճապոնացիները վաստակել են 27 ոսկե, 14 արծաթե և 17 բրոնզե մեդալներ։

Լավագույն քառյակը եզրափակում է Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականը՝ 22 ոսկի, 21 արծաթ, 22 բրոնզ։

Հայաստանի օլիմպիական հավաքականը զբաղեցրեց 69-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։