Ալվեշը ՕԽ ամենատարեց ֆուտբոլիստն է, որ ոսկե մեդալ նվաճեց

Բրազիլիայի ֆուտբոլի օլիմպիական հավաքականի եզրային պաշտպան Դանի Ալվեշը, որը թիմի հետ ոսկե մեդալ նվաճեց Տոկիոյում, հիանալի վիճակագրական նվաճմամբ է աչքի ընկել։

Ինչպես հաղորդում է Opta Joao-ի թվիթերյան էջը՝ Դանի Ալվեշը դարձավ Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճած ամենատարեց ֆուտբոլիստը՝ լինելով 38 տարեկան 93 օրական։

Հիշեցնենք՝ Օլիմպիական խաղերի եզրափակչում հանդիպեցին Բրազիլիայի ու Իսպանիայի հավաքականները։

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում Մալկոմի խփած գոլը ոսկե մեդալը շնորհեց բրազիլացիներին։

Այս տիտղոսը 43-րդը դարձավ Ալվեշի կարիերայում։

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։