🎥ՕԽ․ Մալկոմի գոլը ոսկե մեդալ բերեց Բրազիլիայի հավաքականին Իսպանիայի դեմ եզրափակչում

Այսօր՝ օգոստոսի 7 -ին, Տոկիոյի օլիմպիական խաղերում կայացավ ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի Բրազիլիա-Իսպանիա եզրափակիչը: Ոսկե մեդալակիր դարձան բրազիլացիները։

38-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց հարված նշանակեց իսպանացիների դարպասին, սակայն գնդակին մոտեցած Ռիչարլիսոնը չկարողացավ անվրեպ իրացնել հարվածը։ Խաղի հաշիվը բացվեց առաջին կեսին ավելացված երկրորդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Կունյան։ 61-րդ րոպեին Օյարզաբալը կարողացավ հավասարեցնել հաշիվն ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։

Բրազիլացիներին հաղթանակ պարգևեց Մալկոմի խփած գնդակը․ նա մրցակցի դարպասը գրավեց 108-րդ րոպեին և Բրազիլիայի հավաքականը հռչակվեց ոսկե մեդալակիր։

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։