ՕԽ փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Հովհաննես Բաչկովը

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության և արդեն իսկ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը:

Խաղերի բացման արարողության ժամանակ ևս նրան էր տրված Հայաստանի դրոշը տանելու պատիվը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականը Խաղերի փակման արարողությանը կմասնակցի ոչ մեծ պատվիրակությամբ:

Արարողությունը կմեկնարկի օգոստոսի 8-ին Երևանի ժամանակով 15:00-ին՝ Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտում, որի ընթացքում օլիմպիական դրոշը Տոկիոյի քաղաքապետը կփոխանցի հաջորդ խաղերն ընդունող քաղաքի` Փարիզի քաղաքապետին:

Հայաստանը Տոկիո-2020-ի՝ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճեց 4 մեդալ:

Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ). արծաթե մեդալ
Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտ)․ արծաթե մեդալ
Արթուր Դավթյանն (մարմնամարզություն)․ բրոնզե մեդալ
Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ)․ բրոնզե մեդալ: 

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։