Կանադայի կանանց հավաքականը՝ Տոկիո-2020-ի ֆուտբոլի մրցաշարի չեմպիոն

Այսօր՝ օգոստոսի 6-ին օլիմպիական ֆուտբոլային մրցաշարի եզրափակչում միմյանց հետ մրցել են Կանադայի և Շվեդիայի հավաքականները։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ  հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ են գտնվել կանադացի ֆուտբոլիստուհիները՝ 2-3 հաշվով։

Հանդիպման հաշիվը խաղի 34-րդ րոպեին բացել են Շվեդիայի ֆուտբոլիստուհիները, գոլի հեղինակ է դարձել Ստինա Բլակստենիուսը։ 67-րդ րոպեին Ջեսի Ֆլեմինգը հավասարեցրել է հաշիվը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ Խաղն այդպես էլ ավարտվել է։

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում թիմերը 6-ական անգամ հարվածել են․ կանադացիները 3 անգամ են դիպուկ հարվածել, իսկ Շվեդիան՝ միայն երկուսը։

Այսպիսով, Կանադայի հավաքականը դարձել է օլիմպիական մրցաշարի չեմպիոն։

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։