Տոկիո-2020․ Մեքսիկայի ֆուտբոլի հավաքականը՝ բրոնզե մեդալակիր

Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի 3-րդ տեղի համար խաղում Մեքսիկայի հավաքականը հաղթեց Ճապոնիայի ընտրանուն:

Հանդիպումն ավարտվեց հօգուտ հյուսիսամերիկյան թիմի՝ 3:1 հաշվով: Մեքսիկացիների կազմում 11 մետրանոցից աչքի ընկավ կիսապաշտպան Ֆրանսիսկո Կորդովան, ինչպես նաև պաշտպան Խոան Վասկեսը և հարձակվող Էռնեստո Վեգան:

Ճապոնացիների կազմում գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Կաորու Միտոման:

Բրազիլիան և Իսպանիան եզրափակչում կհանդիպեն շաբաթ օրը:

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։