📷 Թևանյանի գոտեմարտի լուսանկարները՝ ArmSport-ի ֆոտոշարքում

2020թ. աշխարհի անհատական գավաթի հաղթող, 2019թ. Եվրոպայի Մ-23 չեմպիոն ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը պարտությամբ մեկնարկեց Տոկիոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերում: 21-ամյա ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 0:6 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Հաջիմուրադ Ռաշիդովին: Իր հերթին, Ռաշիդովը չկարողացավ հասնել եզրափակիչ և արդյունքում Թևանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

ArmSport-ը ներկայացնում է մեր մարզիկի գոտեմարտի ֆոտոշարքը:

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։