Տոկիո-2020․ Թևանյանի մրցակից Ռաշիդովը հասել է կիսաեզրափակիչ

Այսօր ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը պարտությամբ մեկնարկեց Տոկիոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերում:

21-ամյա ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 0:6 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Հաջիմուրադ Ռաշիդովին:

Ռաշիդովի մրցակիցը 1/4-ում  Լեհաստանի ներկայացուցիչ Մոգոմեդմուրադ Գաջիևն էր, որին ռուսաստանցի մարզիկը հաղթեց 6։2 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Եթե Ռաշիդովը հասնի եզրափակիչ, Թևանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա:

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։