Տոկիո-2020. Վազգեն Թևանյանը պարտվեց մեկնարկում

2020թ. աշխարհի անհատական գավաթի հաղթող, 2019թ. Եվրոպայի Մ-23 չեմպիոն ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը պարտությամբ մեկնարկեց Տոկիոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերում:

21-ամյա ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 0:6 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Հաջիմուրադ Ռաշիդովին:

Եթե Ռաշիդովը հասնի եզրափակիչ, Թևանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա:

Ռաշիդովի մրցակիցը 1/4-ում կլինի Լեհաստանի ներկայացուցիչ Մոգոմեդմուրադ Գաջիևի հետ։

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։