Սանդրա Սանչեսը ՕԽ պատմության մեջ առաջին չեմպիոնն է կարատե մարզաձևում

Իսպանացի կարատեիստ Սանդրա Սանչեսը դարձավ Օլիմպիական խաղերում այս մարզաձևի առաջին չեմպիոնը:

Տոկիոյի խաղերի եզրափակիչում կատա կարգում 39-ամյա իսպանուհին հաղթեց ճապոնուհի Կիու Շիմիզուին: Սանչեսը վաստակել է 28.06 միավոր, նրա մրցակիցը՝ 27.88:

Բրոնզե մեդալներ նվաճեցին Լաու Գրեյսը՝ Հոնկոնգից, և իտալուհի Վիվիանա Բոտարոն:

Տոկիոյի Խաղերում առաջին անգամ կարատեն ընդգրկվել է Օլիմպիական խաղերի ծրագրում:

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։