🎥 Ռապինոյի ֆանտաստիկ գոլը անկյունայինից․ ԱՄՆ հավաքականը՝ բրոնզե մեդալակիր

Կանանց ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականը Տոկիոյի Օլիմպիական խաղերում 4:3 հաշվով հաղթեց Ավստրալիայի ընտրանուն:

8-րդ րոպեին անկյունայինից ուղիղ հարվածով հաշիվը բացեց ամերիկացի ֆուտբոլիստ Մեգան Ռապինոն: 36-ամյա Ռապինոն գեղեցիկ և դիպուկ հարված կատարեց, որին պատրաստ չէր Ավստրալիայի հավաքականի դարպասապահ Տիգան Միկան:

Մեգան Ռապինոն այս խաղում դարձավ դուբլի հեղինակ։ Երկու գոլ խփեց նաև Կարլի Լլոյդը: 

ԱՄՆ հավաքականը, որը քառակի օլիմպիական չեմպիոն է, առաջին անգամ դարձավ բրոնզե մեդալակիր:
Շվեդիայի և Կանադայի հավաքականները օգոստոսի 6-ին կհանդիպեն մրցաշարի եզրափակչում:

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։