Սիմոնե Բայլսը Օլիմպիական բրոնզը նվաճելուց առաջ գաղտնի մարզվել է Տոկիոյից դուրս գտնվող դահլիճում

Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, ԱՄՆ-ն ներկայացնող մարմնամարզիկ Սիմոնե Բայլսը գաղտնի մարզումներ է անցկացրել նախքան Տոկիո-2020-ում գերանի վրա վարժությունում բրոնզե մեդալ նվաճելը։ Այս մասին հայտնում է Insider-ը։

Բայլսը, որը չի մասնակցել թիմային ու անհատական բազմամարտի մրցումներին, համաձայնության է եկել Տոկիոյից բավականին հեռու գտնվող մարզասրահներից մեկի հետ ու չորս օր՝ օրական մի քանի ժամ, ամերիկուհին այնտեղ մարզվել է։

Նրան ուղեկցել են մարզիչներն ու թիմի բժիշկը։ Երբ Բայլսը մտել է մարզադահլիճ, դռները փակել են, որպեսզի նրան ոչ ոք չխանգարի։

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։