Տոկիո-2020․ Հայտնի է բասկետբոլի մրցաշարի եզրափակչի առաջին մասնակիցը

ԱՄՆ բասկետբոլի տղամարդկանց հավաքականը Տոկիոյում ընթացող օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչում հաղթեց Ավստրալիայի ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց 97:78 (18:24, 24:21, 32:10, 23:23) հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը 23 միավորով Քևին Դյուրանտն էր: 20 միավոր Դևին Բուքերի հաշվին:

Եզրափակիչում, որը կանցկացվի օգոստոսի 7-ին, ամերիկացիները կխաղան Սլովենիայի և Ֆրանսիայի ազգային հավաքականների հանդիպման հաղթողի հետ: Բրոնզե մեդալի համար հանդիպումը կանցկացվի նույն օրը:

ԱՄՆ հավաքականը նվաճել է մեդալներ բոլոր օլիմպիական խաղերում, որոնց մասնակցել է, այդ թվում՝ 15 ոսկե մեդալ:

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։