Արթուր Դավթյանն ու Սիմոն Մարտիրոսյանը վերադարձել են Հայաստան

32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Տոկիոյից վերադարձել են հայրենիք:

Նրանք «Զվարթնոց» օդանավակայանում ջերմ ընդունելության են արժանացել մարզաշխարհի ներկայացուցիչների, մեծաթիվ երկրպագուների կողմից:

Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։