Տոկիո-2020․ Ճամայկացիները երկու մեդալ են նվաճում 110 մ արգելավազքում

Ճամայկացի թեթևաթլետ Հենսլ Պարչմենը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճեց 110 մ արգելավազքում: Եզրափակչում նրա արդյունքը 13.04 վայրկյան է:

Արծաթե մեդալակիր դարձավ ամերիկացի Գրանտ Հոլոուեյը (13.09): Բրոնզը բաժին հասավ Ճամայկայի մեկ այլ ներկայացուցչին՝ Ռոնալդ Լևիին (13.10):

Հիշեցնենք, որ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին:

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։