Շմեյխել. Էրիկսենի դրվագում Կյաերը ցույց տվեց, որ իսկական ավագ է

Դանիայի հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելը մեկնաբանել է կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ տեղի ունեցած միջադեպը, որի մոտ Ֆինլանդիայի հետ Եվրո-ի խաղում սրտի կանգ էր գրանցվել.

«Հիմա շատ դժվար է հետ նայելը: Էրիկսենի դրվագում Կյաերը ցույց տվեց, որ մեր թիմի իսկական ավագն է: Նա ամեն ինչ ճիշտ արեց: Նա նաև ֆանտաստիկ ֆուտբոլիստ է և հիանալի մարդ:

Վերջին շաբաթը ցույց տվեց, թե ֆուտբոլն ինչպես կարող է միավորել մի ամբողջ երկրի: Սա հենց այն է, ինչի համար մենք ֆուտբոլ ենք խաղում » ,- Շմեյխելի խոսքերն է փոխանցում Sport24-ը: