Հաղթելու համար պետք է լինել Ռուսաստանից. Արթուր Ալեքսանյան

Տոկիոյի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի  մինչև 97 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճած Արթուր Ալեքսանյանը պարգեւատրումից հետո իր դժգհությունն է արտահայտել մրցավարական գործողություններից։ 

Անդրադառնալով ռուս լրագրողի հարցին ասել է․ «Հաղթելու համար պետք է լինել Ռուսաստանից»։

Ալեքսանյանը եզրափակչում  1։5 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին։

Հիշեցնենք, որ Արթուրը նախորդ գոտեմարտում ձախ ոտքի մկանային վնասվածք էր ստացել։