Ռոնալդուն 50 տուգանային է իրացրել Եվրո-ում և ԱԱ-ում․ նրա ակտիվում մեկ գոլ կա

Պորտուգալիայի հավաքականը պարտվեց Գերմանիային Եվրո-2020-ի ընտրական փուլում։

Պորտուգալացիների ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, որը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել այդ խաղում, 54-րդ րոպեին նաև տուգանային է իրացրել, սակայն նրա հարվածից հետո գնդակը բարձր է ընթացել։

Հետաքրքրական է, որ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում 50 տուգանային է իրացրել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։ Ընդ որում տուգանայինից նա ընդամենը մեկ գոլ է հեղինակել։

Համեմատության համար նշենք, որ Գարեթ Բեյլը 6 փորձից երկու գոլ է խփել, իսկ Էրիկ Դայերը մեկ փորձից մեկ գոլ է խփել։