🎥 Տոկիո-2020․ Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր

Տոկիոյի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ, մինչև 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ով երկրորդ անգամ անընդմեջ դուրս է եկել Օլիմպիական խաղերի եզրափակիչ, գոտեմարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ։

Մեր մարզիկը զիջեց 1։5 հաշվով։ Առաջին մրցափուլում ռուս ըմբիշը հաղթեց 5։0 հաշվով, իսկ երկրորդ Արթուրը կարողացավ մեկ միավոր հետ բերել։

Սակայն ավելին անել մեր մարզիկին չհաջողվեց։ Հիշեցնենք, որ Արթուրը նախորդ գոտեմարտում ձախ ոտքի մկանային վնասվածք էր ստացել։

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ՝ կիսաեզրափակչում 4-1 հաշվով առավելության հասնելով իրանցի ըմբիշի նկատմամբ։

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։