Բրազիլիայի օլիմպիական հավաքականը երրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ ՕԽ եզրափակիչ:
Տոկիոյում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչ խաղում բրազիլացիները որոշակի դժվարությամբ հաղթեցին Մեքսիկայի հավաքականին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0: 0 հաշվով:
Բրազիլացի ֆուտբոլիստները վստահորեն իրացրեցին 11 մետրանոց հարվածաշարը՝ 4:1: Դիպուկ հարվածներով աչքի ընկան Դանի Ալվեսը, Գաբրիել Մարտինելին, Բրունո Գիմարաեշը և Ռեյները:
Եզրափակիչում Բրազիլիան կխաղա Ճապոնիա – Իսպանիա զույգի հաղթողի հետ:
Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։