🎥 Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալի համար գոտեմարտեց ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի հետ։

Մեր մարզիկը զիջեց մրցակցին 1։4 հաշվով։ Առաջին մրցափուլում Չալյանը հաղթում էր 1-0 հաշվով, իսկ երկրորդ մրցափուլում մրցակիցը հավասարեցրեց հաշիվը։ Դրանից հետո մրցավարը միավոր տվեց Չալյանի մրցակցին՝ գտնելով, որ Կարապետը գլխով հարվածել Հուսեյնովին։

Մեր մարզիչները վիճարկեցին դրվագը, սակայն դա հաշվի չառնվեց և հաշիվը դարձավ 4։1։

Հիշեցնենք, որ երեկ հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում պարտություն էր կրել Ղրղզստանի ներկայացուցչից։