Տոկիո-2020․ Հայտնի է բասկետբոլի մրցաշարի կիսաեզրափակչի ևս մեկ մասնակից

Տղամարդկանց բասկետբոլի օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում Ֆրանսիայի բասկետբոլի հավաքականը հաղթեց Իտալիայի ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց 84:75 հաշվով:

Հաղթողների կազմում Ռուդի Գոբերը վաստակեց 22 միավոր, Սիմոնե Ֆոնտեկիոն` 23 միավոր իտալացիների կազմում:

Կիսաեզրափակիչում ֆրանսիացիները կհանդիպեն Սլովենիայի հավաքականի հետ, որը մինչ այդ հաղթել էր Գերմանիայի ընտրանուն:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել նաև ԱՄՆ հավաքականը, որն ավելի վաղ հաղթել էր Իսպանիայի ընտրանուն։

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։