Կարեն Ասլանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությունից

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանն այսօր մեկնարկեց Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 67 կգ քաշային կարգում մեր մարզիկը 1/8 եզրափակչում նախ հաղթեց Հունգարիայի ներկայացուցիչ Բալինտ Կորպասին, իսկ հաջորդ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը Եգիպտոսի ներկայացուցիչ, Աֆրիկայի եռակի չեմպիոն Մոհամադ Էլսայեդին էր, որին Ասլանյանը պարտվեց։

67 կգ քաշայինների կիսաեզրափակիչում եգիպտացի Իբրահիմ Էլսայեդին պարտվեց Ուկրաինացի Փարվիզ Նասիբովին՝ 6։7 հաշվով։ Այսպիսով Կարեն Ասլանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությունից։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ Օլիմպիական խաղերի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին կպայքարի ոսկե մեդալի համար:

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։