Տորեսն ասել էր՝ իսպանացի պաշտպանները կուտեն Լևանդովսկուն․ Էնրիկեն արձագանքել է

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրում Լեհաստանի հետ անցկացրած ոչ-ոքիից հետո մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Ֆերան Տորեսի՝ խաղից առաջ ասված խոսքերը։

Լևանդովսկու մասին հարցին իսպանացի կիսապաշտպանը պատասխանել էր․ «Մեզ դա չի անհանգստացնում։ Մեր կենտրոնական պաշտպանները մտադիր են ուտել Լևանդովսկուն»։

« Ֆերան Տորեսը շատ երիտասարդ է, ու դեռ շատ բաներ պետք է սովորի, օրինակ՝ չասել նման բաներ»,- ասել է Էնրիկեն։

Հիշեցնենք՝ Լևանոդվսկին այդ խաղում աչքի է ընկել խփած գնդակով, ինչի արդյունքում Լեհաստանի հավաքականը 1-1 հաշվով է ավարտել հանդիպումն Իսպանիայի հետ։