Մրցաշրջանը չավարտեցի այնպես, ինչպես պլանավորել էի․ Աղասյան

Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերում Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, եռացատկորդ Լևոն Աղասյանը չհաղթահարեց ՕԽ որակավորման փուլի արգելքը: Աղասյանը, ով հանդես էր գալիս B խմբում, գրանցեց 16,42 մետր արդյունք (եզրափակիչի նորմատիվը 17,05 մետր արդյունքն էր):

«Մրցաշրջանը չավարտեցի այնպես, ինչպես պլանավորել էի … 21-րդն՝ Օլիմպիական խաղերում:

Ամեն դեպքում, սա ահռելի փորձ էր ինձ համար և իհարկե մեծ դաս՝ սովորելու համար:

Շնորհակալություն իմ ընտանիքին, ընկերներիս և բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են ինձ դեպի Տոկիո այս դժվարին ճանապարհին:

Շուտով ամեն ինչ իր տեղը կըկնկի:
Կպայքարեմ այնքան, մինչև հաջողության հասնեմ»,- գրել է Աղասյանը Instagram-ում։

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։