Ռուսներն էլ են ինչ-որ բան կարողանում անել․ Դանիայի հավաքականի մարզիչն՝ առաջիկա խաղի մասին

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը կիսվել է Եվրո-2020-ի խմբային փուլի 3-րդ տուրի՝ Ռուսաստանի հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքներով․

«Ռուսներն էլ են ինչ-որ բան կարողանում անել։ Նրանք իսկապես գիտեն, թե ինչպես ֆուտբոլ խաղալ։ Նրանք լավ ֆուտբոլիստներ ունեն։ Կա Ձյուբան, Գոլովինը և այլ տաղանդավոր խաղացողներ։ Բարդ խաղ եմ ակնկալում։ Մրցակիցը պարզապես չի կանգնի ու սպասի։ Մրցակիցը ունի որոշակի որակներ, որոնք իրեն կօգնեն առաջիկա խաղում։

Ուրախ եմ, որ խաղը կայանալու է ոչ թե Սանկտ-Պետերբուրգում,այլ Կոպենհագենում։ Ռուսներին ոչ-ոքի է անհրաժեշտ։ Բարդ պայքար է սպասվում։ Հոգնել եմ ասել, որ մենք լավ ենք խաղում, իսկ հետո պարտվում ենք։ Հիմա պետք է դուրս գալ խաղադաշտ ու հաղթել։ Մենք դրան ենք ձգտում»,- Յուլմանի խոսքերն է փոխանցում BT.-ն։

Ռուսաստան-Դանիա հանդիպումը կկայանա հունիսի 21-ին Կոպենհագենում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 23։00-ին։