Տոկիո-2020․ Հայտնի են ֆուտբոլային մրցաշարի եզրափակչի մասնակիցները

Որոշվել են Տոկիոյում ընթացող կանանց ֆուտբոլի օլիմպիական մրցաշարի եզրափակչի մասնակիցները: Վճռորոշ խաղում Շվեդիայի հավաքականը կխաղա Կանադայի հետ:

Կիսաեզրափակիչ խաղում շվեդ ֆուտբոլիստները 1-0 հաշվով հաղթեցին Ավստրալիային: Երկրորդ խաղակեսի մեկնարկում միակ գնդակը խփեց Ֆրիդոլինա Ռոլֆոն:

Մյուս խաղում Կանադան 1-0 հաշվով հաղթեց ԱՄՆ-ին․ 11 մետրանոց տուգանային հարվածն անվրեպ իրացրեց Ջեսսի Ֆլեմինգը՝ գրանցելով իր ակտիվում հաղթական գոլը:

Երրորդ տեղի համար խաղում Ավստրալիան կխաղա ԱՄՆ-ի հետ: Երկու խաղերն էլ կկայանան օգոստոսի 5 -ին:

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։