Գնդակը չէր ցանկանում հայտնվել դարպասում․ իսպանացի ֆուտբոլիստը՝ Լեհաստանի հետ խաղի մասին

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին խոսել է Լեհաստանի հետ Եվրոպայի 2020 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում անցկացրած խաղի մասին։

«Մենք շատ հիասթափված ենք։ Գնդակը չէր ցանկանում հայտնվել դարպասում։Նման մրցաշարերում հեշտ մրցակիցներ չեն լինում։ Մենք ունեինք մեր պահերը, բայց դուք սկսում եք ավելի շատ կասկածներ ունենալ, երբ գնդակը չի ընթանում դեպի դարպասը։ Այո, խոտածածկը լավագույն վիճակում չէր, բայց դա արդարացում չէ։ Հիասթափությունը շատ համապատասխան բառ է։ Հեշտ խաղեր չեն լինում։

Հուսով եմ՝ երկրպագուները մինչև վերջ կմնան մեզ հետ, քանի որ մենք ունենք դրա կարիքը։ Հիմա ժամանակը չէ հանձնվելու կամ քննադատելու։ Հիմա ամեն ինչ մեզանից է կախված»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Get Spanish Football News-ը։

Հիշեցնենք՝ Իսպանիա-Լեհաստան հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։