Տոկիո-2020․ Արթուր Ալեքսանյանը հաղթեց իրանցի ըմբիշին ու դուրս եկավ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, մինչև 97 կգ քաշայինների կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ՝ կիսաեզրափակչում 4-1 հաշվով առավելության հասնելով իրանցի ըմբիշի նկատմամբ։

Բավականին լարված գոտեմարտում Արթուրը կարծես վնասվածք ստացավ ու ցույց տվեց, որ կտրել է մկանը․ բժիշկների օգնությունը ստանալուց հետո մեր գործող օլիմպիական չեմպիոնը կարողացավ շարունակել գոտեմարտն ու այն ավարտին հասցնել։

Ալեքսանյանը երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ օլիմպիական խաղերի եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ։

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։