Տոկիո-2020․ Ալեքսանյանի և Չալյանի կիսաեզրափակչի գոտեմարտերի մեկնարկի ժամը

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը, ինչպես հայտնի է, դուրս են եկել Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ։

ՕԽ-ի կիսաեզրափակիչ գոտեմարտերի մեկնարկը Երևանի ժամանակով 13։15-ից է։ Գոտեմարտերն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվեն Առաջին ալիքի եթերում։

77 կգ քաշային Կարապետ Չալյանը կիսաեզրափակչում կգոտեմարտի Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովի հետ, իսկ մինչև 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի իրանցի ըմբիշ Մոհամադհադի Սարավին։

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։