Չալյանի հաղթական մեկնարկը Տոկիո-2020-ում՝ տեսանյութով

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանն իր առաջին Օլիմպիական խաղերը մեկնարկեց հաղթանակով։

Տոկիո-2020-ում նա նախ 5-0 հաշվով հաղթեց 2021թ. Ասիայի չեմպիոն, ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովին, ապա՝ քառորդ եզրափակչում, 2-1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Ներկայացնում ենք Չալյանի մեկնարկային գոտեմարտի տեսագրությունը։