Տոկիո-2020․ Կարապետ Չալյանը հաղթեց նաև երկրորդ գոտեմարտում և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Տոկիոյում ընթացող ամառային 32-րդ օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Կարապետյանը քառորդ եզրափակչում ևս հաղթանակ է տարել՝ 2-1 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ։

Կիսաեզրափակչում գյումրեցի ըմբիշի մրցակիցը կլինի կա՛մ Ղրղզստանի, կա՛մ Ադբրեջանի ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ Չալյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5-0 հաշվով հաղթել էր 2021թ. Ասիայի չեմպիոն, ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովին: