Կարացևը սխալմամբ ոսկե մեդալն է վերցրել Տոկիո-2020-ի պարգևատրման ժամանակ

Ռուս թենիսիստ Ասլան Կարացևը Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի պարգևատրման ժամանակ սխալմամբ ոսկե մեդալն է վերցրել:

Հիշեցնենք՝ այսօր Կարացևն ու Ելենա Վեսնինան միքսթում պարտվել են Ռուսաստանի մյուս ներկայացուցիչներին՝ Անդրեյ Ռուբլյովին և Անաստասիա Պավլյուչենկովային:

«Սխալմամբ էի վերցրել մեդալը: Թվում էր՝ մենք ֆավորիտ ենք, ավելի շատ խաղեր էինք անցկացրել միքսթում: Բայց այսպես ստացվեց»,- ասել է Կարացևը խաղից հետո:

Հիշեցնենք՝ միքսթում բրոնզե մեդալները նվաճել է ավստրալական դուետը՝ Էշլի Բարտին և Ջոն Պիրսը այն բանից հետո, երբ սերբ Նինա Ստոյանովիչն ու Նովակ Ջոկովիչը հրաժարվեցին խաղալ:

Այսօր մենապայքարում արծաթե մեդալ էր նվաճել նաև Կարեն Խաչանովը:

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։