Եվրո-2020․ երկրորդ տուրի լավագույն գոլի հավակնորդները

Եվրո-2020-ի պաշտոնական Թվիթերը ներկայացրել է խմբային փուլի երկրորդ տուրի լավագույն գոլի հավակնորդներին։

Ցանկում ընդգրկվել են Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն՝ Դանիայի դեմ խաղում խփած իր գոլով, Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ Գերմանիայի դարպասն ուղարկած գոլով, Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մանուել Լոկատելին՝ Շվեյցարիայի հետ խաղում խփած առաջին գոլով և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը՝ Ֆինլանդիայի դեմ խաղում խփած գոլով։

Քվեարկությունն ընթանում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում։