Տոկիո-2020. Ալեքսանյանն ու Չալյանն իմացան իրենց մրցակիցներին

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի վիճակահանությունը:

 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարապետ Չալյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կմրցի  ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրադովի հետ: 

97 կգ քաշային կարգում Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կգոտեմարտի Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր Ջուզուբեկովի հետ: 

Գոտեմարտերը տեղի կունենան օգոստոսի 2-ին: