Տոկիո-2020. Արման Մելիքյանը պարտվեց քառորդ եզրափակչում

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Մելիքյանը հաղթանակով սկսեց պայքարը, սակայն պարտվեց քառորդ եզրափակչում:

Մեկնարկային գոտեմարտում Մելիքյանը 5:5 հաշվով հաղթանակի հասավ Իրանի ներկայացուցիչ Ալի Ռեզա Նեջաթիի նկատմամբ: 

Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը  4:8 հաշվով պարտվեց ուկրաինացի Լենուր Տիմուրովին: Վերջինիս եզրափակիչ հասնելու դեպքում Մելիքյանը հնարավորություն կունենա շարունակել պայքարը: