Տոկիո-2020. Արման Դարչինյանը պարտություն կրեց

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանը (75 կգ) քառորդ եզրափակչում ժամանակից շուտ պարտվեց ֆիլիպինցի Էումիր Մարցիալին եւ դուրս մնաց հետագա պայքարից : 

Հիշեցնենք, որ հաղթանակի դեպքում Դարչինյանը կնվաճեր օլիմպական մեդալ: 

Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկ Արման Դարչինյանը  Տոկիոյի Օլիմպիական խաղերում իր մեկնարկը սկսել էր հաղթանակով։ 1/8 եզրափակիչում Դարչինյանի մրցակիցը սլովակ Անդրեյ Շեմեզն էր, ում նկատմամ մեր մարզիկը  վստահ հաղթանակ էր տարել՝ 5-0 հաշվով հաղթանակ։