Տոկիոյի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում այսօր կայացել են քառորդ եզրափակչի հանդիպումները։
Իսպանիան լրացուցիչ ժամանակում 5-2 հաշվով առավելության է հասել Կոտ-դ՛Իվուարի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա Ճապոնիայի հետ։ Վերջինս, հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթահարել էր Նոր Զելանդիայի արգելքը (0-0, 4-2 11մ․) ։
#サッカー 男子 準々決勝⚽
— Tokyo 2020 (@Tokyo2020jp) July 31, 2021
PK戦 4人目のキッカー、キャプテン吉田 麻也選手のゴールで勝利が決まった瞬間です📸
どちらも懸命な守備をみせ、120分の戦いでは決着つかず。
スコアレスのまま迎えたPK戦で、GK 谷 晃生選手のセーブも光り、見事ベスト4進出を決めました✨#Tokyo2020 #オリンピック pic.twitter.com/M9E7aZYCdi
Կիսաեզրափակչի երկրորդ խաղում միմյանց հետ կմրցեն Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականները։ Բրազիլացիները քառորդ եզրափակչում նվազագույն հաշվով հաղթել են Եգիպտոսին, իսկ մեքսիկացիները 6-3 հաշվով ջախջախիչ հաղթանակ են տարել Հարավային Կորեայի նկատմմաբ։
Կիսաեզրափակչի երկու հանդիպումներն էլ կկայանան օգոստոսի 3-ին։
Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։