Տոկիո-2020. մերոնց մրցակիցները օգոստոսի 1-ին

Տոկիոյի օլիմպիական խաղերում վաղը ՝ օգոստոսի 1-ին,  Հայաստանի պատվիրակներից մրցելույթ  կունենան երկուսը:

Սկսվում է  հունահռոմեական ոճի ըմբիշների ստուգատեսը: Մեր տղաներից առաջինը մրցագորգ կելնի  Արմեն Մելիքյանը  / 60 կգ /: Նրա  մրցակիցը  իրանցի Ալի Ռեզա Նեջատին է:

Բռնցքամարտի մրցաշարում ռինգ կելնի  վանաձորցի Արման Դարչինյանը / 75 կգ /: Նա կհանդիպի  ֆիլիպինցի  Էումիր Մարսիալի հետ:

Հայտնի դարձավ նաև Հովհաննես Բաչկովի / 63 կգ /  քառորդ եզրափակիչի մրցակիցը: Նա ուզբեկ Էլնուր Աբդուռաիմովն է: Հանդիպումը նշանակված է օգոստոսի 3-ին:

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։