ՕԽ-ի մասնակցին զրկել են հավատարմագրումից՝ տեսարժան վայրեր այցելելու համար

Օլիմպիական խաղերի մասնակիցներից մեկին զրկել են հավատարմագրումից այն բանի համար, որ նա լքել է օլիմպիական գյուղն ու այցելել տեսարժան վայրեր։ Այս մասին հայտնել է Տոկիո-2020-ի մամուլի քարտուղար Մասանորի Տակայան․

«Սա նման առաջին դեպքն է։ Ոչ ոք չպետք է լքի օլիմպիական ճամբարը՝ տեսարժան վայրեր այցելելու համար»,- ասել է Տակայան։

Նա հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել կանոնները խախտած մարզիկի վերաբերյալ։

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։