Իսպանիայի հավաքականը 1996թ․-ից ի վեր ոչ մի հաղթանակ չի տարել Եվրո-ի երկու տուրից հետո

Իսպանիայի հավաքականը 1996 թվականից ի վեր առաջին անգամ ոչ մի հաղթանակ չի տարել Եվրոպայի առաջնության մեկնարկային երկու տուրերից հետո ։ Այս մասին հայտնում է OptaJose-ը։

1996 թվականին իսպանացիները երկրորդ հորիզոնականը զբաղեցրին խմբում և պարտվեցին Անգլիային քառորդ եզրափակչում։

Հիշեցնենք՝ խմբային փուլի երկրորդ տուրում Լուիս Էնրիկեի սաները ոչ-ոքի 1-1 հաշվով են ավարտել հանդիպումը Լեհաստանի եհտ, իսկ առաջին տուրում գոլազուրկ ոչ-ոքի էին խաղացել Շվեդիայի հետ։

Е խմբում, բացի իսպանացիներից և լեհերից, հանդես են գալիս նաև Շվեդիայի և Սլովակիայի հավաքականը։ Իսպանիան երկու միավոր է վաստակել ու խմբում երրորդ տեղն է զբաղեցնում։ Լեհաստանի ընտրանին մեկ միավորով եզրափակում է այն։

Խմբային փուլի վերջին տուրում Իսպանիայի հավաքականը կմրցի Սլովակիայի հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 23-ին։