Բրազիլացի ֆուտբոլիստուհիները դուրս մնացին ՕԽ-ից. հայտնի են կիսաեզրափակչի զույգերը

Կայացել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի կանանց ֆուտբոլի մրցաշարի քառորդ եզրափակչի հանդիպումները:

Առաջին խաղում միմյանց հետ մրցել են Կանադայի ու Բրազիլիայի հավաքականները: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներում թիմերին այդպես էլ չի հաջողվել գրավել միմյանց դարպասները: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել Կանադայի ներկայացուցիչները՝ 4-3:

Քառորդ եզրափակչի երկրորդ խաղում միմյանց հետ մրցել են Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի հավաքականները: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում թիմերը ևս 3 գոլ են խփել: Ավելի արդյունավետ են գտնվել ավստրալուհիները՝ 4-3:

Կիսեզրափակչի երրորդ մասնակիցը հայտնի է դարձել Շվեդիայի և Ճապոնիայի հավաքականների միջև խաղից հետո:Այս անգամ հաղթողը հայտնի է դարձել հիմնական ժամանակում: Շվեդիան 3 գոլ է խփել, իսկ ճապոնուհիները պատասխանել են միայն մեկ անգամ:

Քառորդ եզրափակչի վերջին խաղում միմյանց հետ մրցել են Նիդերլանդների և ԱՄՆ-ի հավաքականները: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով: Խաղավարտին նիդերլանդցիները կարող էին հաղթանակ կորզել, սակայն վրիպել են 11-մետրանոցից: Լրացուցիչ ժամանակում թիմերը չեն կարողացել գոլ խփել, արդյունքում հաղթողը որոշվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով: Այստեղ արդեն հաջողությունն ԱՄՆ-ի ֆուտբոլիստուհիների կողմն է եղել՝ 4-2:

Այսպիսով, հայտնի են դարձել կիսաեզրափակիչների բոլոր մասնակիցները: Տոկիոյի Օլիմպիական մրցաշարի եզրափակիչ դուրս գալու համար կմրցեն հետևյալ զույգերը՝

Ավստրալիա-Շվեդիա

Կանադա-ԱՄՆ

Երկու խաղերը կկայանան օգոստոսի 2-ին: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 6-ին, իսկ ամսի 5-ին՝ երրորդ տեղի համար հանդիպումը:

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։