Ճապոնացիները նոր ռեկորդ են սահմանել Տոկիոյի-2020-ում

Այսօր՝ հուլիսի 30-ին, Ճապոնիան օլիմպիական խաղերի պատմության մեջ ոսկե մեդալների քանակով նոր ռեկորդ է սահմանել:

Տոկիոյի տնային օլիմպիական խաղերում ճապոնացիներն արդեն ընդհանուր առմամբ նվաճել են 17 ոսկե մեդալ, որը լավագույն արդյունքն է Ծագող արևի երկրի պամության մեջ:

Օլիմպիական խաղերում հանդես գալու ողջ պատմության ընթացքում Ճապոնիայի նախորդ ռեկորդը 16 ոսկե մեդալ էր 1964 թվականին Տոկիոյում և 2004 թվականին Աթենքում անցկացված խաղերում:

Նկատենք, որ այս պահին ճապոնացիները օլիմպիական խաղերի մեդալային աղյուսակում երկրորդ տեղում են`զիջելով միայն Չինաստանին (18 ոսկե մեդալ): Ամերիկացիները նվաճել են 14 ոսկե մեդալ, ռուսները՝ 10:

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։